ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մարտական պարապմունքներ՝ ՊՆ-ում

Մարտական պարապմունքներ՝ ՊՆ-ում
28.02.2018 | 00:27

Փետրվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:

Պարապմունքների շրջանակում վաղ առավոտյան հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:

Ուսումնական պարապմունքի նպատակն էր ամրապնդել ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ժամանակ, բարձրացնել ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանը:

Ողջունելով անձնակազմին ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդգծել է զինված ուժերում մարտավարաշարային պարապմունքների անցկացման կաևորությունը և հորդորել է չթուլացնել զգոնության աստիճանը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և օպերատիվորեն կատարելու համար:

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ